Artificial Intelligence Development

Գլխավոր էջ

IT Researches ՍՊԸ-ն տեղեկատվական համակարգերի և միջազգային համակարգչային հետազոտական կենտրոն է, որն ընկերություններին, հետազոտողներին, ծրագրային զարգացնողներին և մասնավոր անձանց ողջ աշխարհով մեկ առաջարկում է ՛AI Powered ™՛ ՏՏ ծառայությունների լայն տեսականի: Ընկերությունը, որը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում և կենտրոնացած է Լոնդոնում, ունի իր կենտրոնները, որոնք տեղակայված են աշխարհի տարբեր երկրներում:

Մենք (IT Researches ՍՊԸ-ն), որպես Հայաստանում գործող ՏՏ հետազորությունների գործակալություն, առաջարկում ենք ՏՏ ծառայությունների լայն տեսականի. այն իր մեջ ներառում է. ծրագրային ապահովման մշակում, վեբ դիզայն, արհեստական ինտելեկտի զարգացում, ՏՏ խորհրդատվություն, Ամպային տեխնոլոգիանով հաշվարկներ և SaaS:

Բոլոր նախագծերը կիրականացվեն Միացյալ Թագավորությունում մեծ փորձառություն ունեցող ՏՏ մասնագետների կողմից և բավականին շահավետ գներով:

IT Researches-ը բարձր կարգի նախաձեռնող ընկերություն է, որն առաջարկում է զանազան ՏՏ լուծումներ ու ծառայություններ իր հաճախորդների համար: Որպես հաճախորդների վրա կենտրոնացած և որակը կարևորող ՏՏ ընկերություն՝ մենք առաջարկում ենք ՏՏ ծառայությունների և լուծումների լայն տեսականի և մեր հաճախորդներին օգնում ենք հոգալ իրենց բիզնես կարիքները ժամանակին և շահութաբեր եղանակով:

Մենք շահագրգռված ենք տրամադրելու որակյալ ծրագրային ապահովման արտադրանք և լուծումներ՝ երաշխավորված ծախսումների խնայողությամբ: Մենք կենտրոնացնում ենք մեր ներդրումներն ու ջանքերը, որպեսզի ունենանք ճիշտ փորձառնություն, ենթակառուցվածքներ, կարողանանք շարունակաբար բարելավել ու կատարելագործել մեր ծառայություններն ու գործընթացները:

Գործ ունենալով և՛ մասնավոր, և՛ հանրային հատվածների հետ՝ մենք հասկանում ենք մեր հաճախորդների բիզնես պահանջները և ապահովում ենք ծրագրային լուծումներ՝ կցելով համապատասխան փորձ ունեցող բարձր որակավորմամբ մասնագետների. սրանք, իրենց հերթին, աշխատում են կա՛մ տեղում, կա՛մ հեռակայված՝ որպես հաճախորդների թիմի մաս, և միևնույն ժամանակ նախագծի կոմունիկացիաները լավացնելու նպատակով օգտագործում են բարձր դասի վիդեո կոնֆերանսների վերջին տեխնոլոգիաները, ինչը տրամադրվում է անվճար՝ որպես ծառայության մի մաս:

Մեր թիմը

IT Researches-ի թիմը ներառում է բարձրակարգ, բարեխիղճ և փորձառու մասնագետներ, ովքեր ունեն հսկայական միջազգային փորձ և հաջողակ գործունեության բավականին ստաժ: Մեր ընկերությունը զինված է լրիվ դրույքով աշխատող փայլուն ՏՏ մասնագետների բանակով, ովքեր յուրաքանչյուր նախագիծ դիտարկում են որպես մարտահրավեր և ամբողջ ուժերով ջանում են հաջողության հասնել:

 

Մեր տրամադրության տակ է գտնվում լավագույն ՏՏ մասնագետներից կազմված ռեսուրս, ովքեր ըստ հաճախորդների պահանջմունքների մշակում են բարձրակարգ ծրագրային ապահովում և օգնում են նրանց հասնել իրենց նպատակներին: Մեր թիմը կազմված է նորարար, եռանդուն ու բծախնդիր մասնագերներից, ովքեր կիսում են մեր տեսլականը, այն է. օգնել տարատեսակ ձեռնարկություններին, ինստիտուցիոնալ ու կորպորատիվ հատվածներին: Մեր կառավարչական անձնակազմը բնորոշվում է գիտելիքի և փորձի միանգամայն եզակի համադրությամբ:

 

Ինչու՞ մենք.

Փորձ.

Միջազգային հաճախորդներին ծառայելու տարիների փորձ:

Մենք պատրաստ ենք ծառայել և Ձեզ:

 

Աշխատանքի պարզություն.

Մենք տալիս ենք խնդիրների պարզ, աշխատող լուծումներ:

 

Որակ.

Մասնագիտական որակավորումը երաշխավորում է աշխատանքնային թիմին հետագայում ավելի կատարելագործել որակական նորմերը:

 

Հաճախորդների սպասարկում.

Միջազգային կարգի հաճախորդների սպասարկման ծառայությունը երաշխավորում են Ձեզ վստահելի և արագ սպասարկում:

 

Ծախսումների արդյունավետություն.

Աշխարհագրական առավելությունը տալիս է մեզ գնային առավելություններ, ինչը մենք փոխանցում ենք մեր հաճախորդներին:

 

Գործընկերներ.

Վստահեցնելու համար, որ մենք կարող ենք հետևողականորեն տրամադրել առկա ամենալավ տեխնոլոգիական լուծումները, մենք զարգացրել ենք մի շարք ռազմավարական գործընկերություններ և դաշինքներ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև.

 

Our Partners